Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մաեստրոն քննադատել է Լատվիային ռուսաստանցի արտիստների սև ցուցակի համար

Մաեստրոն քննադատել է Լատվիային ռուսաստանցի արտիստների սև ցուցակի համար
04.11.2014 | 16:38

Ռայմոնդ Պաուլսը քննադատել է Լատվիայի ԱԳՆ-ին՝ ռուսաստանցի արտիստներին սև ցուցակում ներառելու համար: Նախօրեին Լատվիան այդ ցուցակին էր ավելացրել Դոնբաս այցելած դերասան Միխայիլ Պորեչենկովին։
Պաուլսը դեմ է դերասաններին որևէ ցուցակների մեջ ներառելուն: Նա շեշտել է, որ նկատի ունի երգիչներ Վալերիային, Իոսիֆ Կոբզոնին և Օլեգ Գազմանովին, նրանց այս տարի չէին թույլատրել մուտք գործել Լատվիա՝ մասնակցելու «Նոր ալիք» երգի մրցույթին: Մաեստրոն ասել է, որ դա խորհրդային ժամանակներն է հիշեցնում, երբ կային «արտագնա» և «ոչ արտագնա» արտիստներ:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ